հայաստան
Մահացու վթար Իջեւան-Երեւան ճանապարհին
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
11:55 20.08.2012
Օգոստոսի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Երեւան ճանապարհի 85-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 32-ամյա Կարեն Բաբայանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Նույն օրը, ժամը 08.00-ին, վարորդը` 36-ամյա Սլավիկ Ոսկանյանը, նույնպես մահացել է:Կատարվում է նախաքննություն:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям