Սպորտ
Հենրիխ Մխիթարյան. Բոլոր թիմերը հատուկ են տրամադրվում մեզ հետ խաղերին
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
07:44 12.08.2012
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել՝ 5-րդ տուրի «Վորսկլայի» հետ խաղից առաջ:
-Հենրիխ, դու միշտ շատ ուշադիր հետևում ես Ուկրաինայի առաջնության մասնակից թիմերին, «Վորսկլայի» մասին ինչ կասես.-Նրանց մոտ հիմա ինչ որ անկում կա, նրանք պետք է խաղան
«Դոնբաս Արենայում», իսկ բոլոր թիմերը, որոնք գալիս են այստեղ, հատուկ տրամադրվում են: Եվ բոլորովին կարևոր չէ, թե մինչ այդ նրանք ինչպիսի արդյունք են ցուցադրել:
«Վորսկլան» կխաղա պաշտպանությունից և մենք պետք է տարածություն գտնենք, որ արագ գոլ խփենք, որպեսզի հեշտ լինի:-Եվրոպայի լիգայի հանդիպումները ձեզ տխրեցրին:-Չի կարելի ասել, որ «Տրյոմսեն» որևէ գործոնով ուժեղ էր «Մետալուրգից»: Նրանք իրացրին իրենց պահը և հաղթեցին 1:0: Ափսոսում եմ «Արսենալի» համար: Թիմը երկու խաղերի արդյունքում 5 գնդակ խփեց, բայց դուրս մնաց հետագա պայքարից: Բայց սա ֆուտբոլ է, պետք է արագ մոռանալ այս անհաջողությունները, մտածել առաջնության մասին, պայքարել, որպեսզի հաջորդ տարի նույնպես հանդես գալ Եվրագավաթներում:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям