Հայաստանյան բիզնեսը ծաղկում է Վրաստանում. Վրաստանի նախագահի խորհրդական
10:44 10.08.2012
Վրաստանում բարենպաստ հարկային մթնոլորտի հետևանքով հայաստանյան բիզնեսն ակտիվորեն ծաղկում է Վրաստանում: Tert.am-ին նման տեղեկություն հայտնեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը:
«Չէ, չեն տեղափոխում, հայաստանցիք նոր բիզնես են բացում. իրենց բիզնեսն ունեն Հայաստանում, բայց կան հնարավորություններ, լավ պայմաններ ու գալիս, երկրորդ ներդրումն անում են այստեղ: Գիտեմ, որ օրինակ՝ մի քանիսը փոխել են պրոֆիլները, Հայաստանում ունեն մի պրոֆիլ, այստեղ՝ մեկ այլ»,- ասաց Վրաստանի նախագահի խորհրդականը:
Այն հարցին, թե խոսքը հայաստանյան գործարարների ի՞նչ թվի մասին է, ասաց. «Այդ թիվը երեքից շատ է: Այսինքն՝ տասը չէ, քսանը չէ, 100 չէ, այլ մի քիչ ավելի է»:
Վերջինս, մասնավորապես, ընդգծեց, որ նշված գործարարների թվում կան նաև շա~տ խոշոր գործարարներ: