Միջազգային
Չինական պատի մի հատվածը փլուզվել է
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
08:32 11.08.2012
Երկարատեւ ու հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է Չինական մեծ պատի հյուսիս-արեւելյան մի հատվածը: Չինական "Սինխուա" գործակալության հաղորդմամբ, փլուզումը տեղի է ունեցել դեռեւս օգոստոսի 6-ին: Խեբեյ շրջանում գտնվող վնասված հատվածը կազմում է 36 մետր:
Հաղորդվում է, որ փլուզված մասի կողքերին նաեւ ճաքեր են առաջացել: Պատն ամբողջական փլուզումից փրկելու համար արդեն վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Ծրագրվում է վերականգնել նաեւ փլուզված հատվածը:
Չինական պատի Խեբեյի մասը կառուցվել է Մին դինաստիայի կառավարման տարիներին, 1368-1644 թվականներին:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям