հայաստան
ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանը հանկարծամահ է եղել
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
17:55 10.08.2012
Այսօր՝ ժամը 14.00-ին մոտ, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:
"Փաստինֆոի" հաղորդմամբ, Մարսել Մաթևոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժյոր:
1979- 1987թթ. - Սևանի միջշրջանային դատախազության քննիչ:
1987-1988թթ. - Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ:
1988-1991թթ. - Սիսիանի շրջանի դատախազ:
1991-1992թթ. - ՀՀ դատախազության բաժնի դատախազ:
1992-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ:
1999-2001թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ:
2001-2002թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ ՀԿԳ քննիչ:
2002-2004թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:
2004-2007թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաև մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:
2007թ. առ այսօր - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն էր:
ՀՀ Նախագահի 2003 թ. մայիսի 27-ի հրամանագրով Մ. Մաթևոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.03թ հրամանով պարգևատրվել է "Մարշալ Բաղրամյանի անվան" մեդալով, ՀՀ ոստիկանապետի 15.04.04թ. հրամանով ՝ "Համագործակցության ամրապնդման համար" մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի 22.04.06թ. հրամանով՝ "Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող" կրծքանշանով:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям