Վթարներ ճանապարհներին
15:42 20.08.2012
Օգոստոսի 19-ին, ժամը 01.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 19-ին, ժամը 02.30-ին, Երեւանի Գայի պողոտայում իրար են բախվել «Նիսան» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Նիսան»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 19-ին, ժամը 11.30-ին, «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 7-րդ կ/մ-ին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե օգոստոսի 19-ին, ժամը 12.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գայի պողոտայում բախվել է գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Օգոստոսի 19-ին, ժամը 21.30-ին, Երեւան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: