հայաստան
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն եվրասիական ինտեգրացիային առնչվող հարցեր
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
Սերժ Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում ՀՀ և ՌԴ փոխազդեցությանն առնչվող հարցերԱյսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ կհանդիպի Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։
Վկայակոչելով Կրեմլի պաշտոնական հայտարարությունը՝ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ «զրույցի ընթացքում առաջնորդները կքննարկեն քաղաքականության, հումանիտար և առևտրային-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը»:
Դրանից բացի՝ նախատեսվում է հանդիպման ժամանակ դիտարկել Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության խնդիրները՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, մասնավորապես՝ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն, ինչպես նաև՝ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաները, այդ թվում՝ իրավիճակն Անդրկովկասում:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերներից մեկը. 2012-ի հունվար-մայիսին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կուտակային ծավալը գերազանցել է 2,8 մլրդ ԱՄՆ դոլարը, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 434,8 մլն ԱՄՆ դոլար:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям