Սպորտ
Երեմյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում կպայքարի բրոնզի համար (թարմացված)
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
07:24 11.08.2012
Մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում 6:4 (3:0, 2:0, 1:4) հաշվով պարտության մատնեց հոլանդացի Թոմի Մոլետին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իսկ կիսաեզրափակչում 1:2 (0:0, 0:2, 1:0) հաշվով նա զիջեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչին և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար: Արմանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մենամարտերից հետո:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում մեր դրոշակակիրը 8:4 (0:2, 6:0, 2:2) հաշվով վստահ հաղթանակ է տարել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր կանադացի Սեբաստիեն Միշոյի նկատմամբ:
Եզրափակչի ուղեգրի համար Արմանն ուժերը կչափի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչ (Արգենտինա) – Նեսար Ահմադ Բահավի (Աֆղանստան) զույգի հաղթողի հետ։
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям