Բաթումիում կրակել ու վիրավորել են հանգստանալու մեկնած Նարեկի վրա
15:48 10.08.2012
Վրաստանում հրազենային վնասվածք է ստացել հանգստանալու նպտատակով Բաթումի մեկնած Հայաստանի քաղաքացի, 25-ամյա Նարեկ Լավչյանը: Վրացական շտապօգնությունն ամբուլատոր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հայ-վրացական սահման եւ տուժածի հարազատներից պահանջել 8 հարյուր դոլար:
Ըստ նախնական տեղեկությունների, Նարեկի վրա կրակել է Վրաստանի մի քաղաքացի, ով ականատեսների վկայությանմբ, ասել է.- "Եկել ես իմ տուն, տանտերը ես եմ, լավ եմ արել` կրակել եմ":
Այս պահին վիրավոր երիտասարդը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում` բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, բարեբախտաբար, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկայում կկատարվի վիրահատություն, ինչից հետո ո՛չ կյանքին, ո՛չ էլ առողջությանը սպառնացող վտանգ չի լինի:
"Առկա է աջ ուսահոդի հրազենային վերք: Պատահարը տեղի է ունեցել Բաթումիում, առաջին օգնությունը ցույց են տվել այնտեղ եւ ապա տեղափոխել մեզ մոտ: Բացվեց վերքը, որոշվեց վարել վերքը բաց կերպով: Կկատարվի երկրորդային վիրահատություն",- ասաց Էրեբունի ԲԿ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմեն Չարչյանը: