հայաստան
Աբովյան քաղաքում Ռուսաստանի քաղաքացու են սպանել
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
11:44 20.08.2012
Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 30-ամյա Էդգար Խոջոյանը:Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռեւս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը:Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям