հայաստան
Վթարի հետեւանքով Գեղարքունիքի մարզում երիտասարդ ամուսինները մահացել են
Это ваш любимый сайт tvket (ТВКЕТ) запомните!
10:08 17.08.2012
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 31-ամյա Սեւակ Բաղդասարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային: Բախման հետեւանքով 31-ամյա վարորդը եւ նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են:
Իսկ մեքենայի մեջ գտնվող մահացած ամուսինների երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը, նաեւ ուղեւոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:«Կամազ 55-11» ավտոմեքենայի վարորդ` ԼՂՀ բնակիչ 47-ամյա Բորիս Մեջլումյանը եւս մեքենայի մեջ է եղել, բայց բարեբախտաբար վերջինս չի տուժել:
Хотите помочь сайта просто нажмите ниже Рекламу
TVKET.DO.AM © All rights reserved | 2010-2013
Хостинг от uCoz Project of KTV
Обращение к пользователям